Գորգ «Կենաց ծառ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հենքաթելը՝ բամբակ, միջնաթելը՝ բուրդ, մուգ շագանակագույն, հանգույցը՝ կրկնակի, խտ.՝ 36×34 Եզրային հյուսվածքը՝ երկու փաթույթ: Գույները բնական ներկանյութերից են. կապույտ, երկնագույն, կարմիր, մուգ կարմիր, բալագույն, մանուշակագույն, սպիտակ, մոխրագույն, վարդագույն, դեղնականաչավուն, բաց և մուգ շագանակագույն-տասներկու գույն: Պահպանվածությունը. գորգադաշտի միջնամասում կա 25×10 քառ. սմ., աջ եզրագոտու միջնամասում՝ 60×7 սմ. չափերի կորուստներ, դաշտի վրա կան ցեցակեր հատվածներ, տեղ տեղ խավն անցած է, հենքաթելերը բացված: Լայնություն (սմ)՝  103սմ Երկարություն (սմ)՝  210սմ Նյութը՝  Բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Խոյ-Սալմաստ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԴԹ191-80 Բաժնեհաշվառանիշ՝  ԴԹ191-80