Գորգ «Ճարտար»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հենքաթելը՝ բուրդ, բամբակ, բաց շագանակագույն և սպիտակ, երեք միջնաթել, երկուսը բամբակ, սպիտակ, բաց շագանակագույն, հանգույցը՝ կրկնակի, խտ. 28×26: Եզրային հյուսվածքը՝ երկու փաթույթ: Գույները բնական ներկանյութերից են. կապույտ, կարմիր, մուգ կարմիր, բալագույն, աղյուսագույն, սպիտակ, մոխրագույն, վարդագույն, բաց և մուգ շագանակագույն-տասը գույն: Պահպանվածությունը. լայնակի ունի 8 սմ. ձևափոխություն: Գրություն. դաշտի վրա երեք տեղ արաբական թվանշաններով գործված է կատարման հիջրայի թվականը, որը համապատասխանում է 1904 թվականին: Լայնություն (սմ)՝  108սմ Երկարություն (սմ)՝  245սմ Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արեշ-Շամախի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԴԹ 145-40 Բաժնեհաշվառանիշ՝  ԴԹ 145-40