Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Հենքաթելը՝ երկու թել սպիտակ, երրորդը՝ մուգ շագանակագույն, միջնաթելը՝ մուգ շագանակագույն, հանգույցը՝ կրկնակի, խտ.՝ 34×30: Եզրային հյուսվածքը՝ երկու փաթույթ /փաթույթների թելերը մասամբ հասցված են մինչ արտաքին նեղ գոտին/:
Գույները բնական ներկանյութերից են. կապույտ, կարմիր, մուգ կարմիր, մուգ կապույտ, փիրուզագույն, աղյուսագույն, կանաչ, կապտականաչավուն, սպիտակ, մոխրագույն, վարդագույն, դեղին, բաց և մուգ շագանակագույն-տասնչորս գույն:
Պահպանվածությունը. ցեցոտված է: Գորգի վրա կան խոշոր կորուստներ՝ ներքին ձախ անկյունում 12×10 սմ., վերին աջ անկյունում՝ 32×20 սմ. չափերով, ծայրերի հյուսվածքը քանդված է, կան խոր կտրվածքներ: Դաշտում կան մանր վնասվածքներ և անցքեր:
Վիշապագորգերի "Խնձորեսկ" ենթախմբին պատկանող «Վայք», տիպի պարզ տարբերակներից է: Բնորոշ է Սիսական- Գողթան գավառների գորգագործական կենտրոններին:
Լայնություն (սմ)՝ 135սմԵրկարություն (սմ)՝ 237սմՆյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սիսական- ԳողթանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ. վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԴԹ191-102
Բաժնեհաշվառանիշ՝
ԴԹ191-102