Գորգ «Տավուշ» (տարբերակ)

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հենքաթելը՝ բուրդ, բաց սպիտակավուն, միջնաթելը՝ բաց և մուգ շագանակագույն:Հանգույցը՝ կրկնակի, խտ. 30×32: Եզրային հյուսվածքը՝ երեք փաթույթ: Գույները բնական ներկանյութերից են. կարմիր, աղյուսագույն, սպիտակ, վարդագույն, բաց մոռեգույն, մոխրագույն, ծխախոտագույն, բաց և մուգ շագանակագույն-իննը գույն: Պահպանվածությունը. ծայրերի հյուսվածքը մասամբ քանդված է, խավը մաշված է, անկյունները վնասվածքներով են: Լայնություն (սմ)՝  126սմ Երկարություն (սմ)՝  180սմ Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շաքի-Արեշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԴԹ191-77 Բաժնեհաշվառանիշ՝  ԴԹ191-77