Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Ամրոց հիշեցնող կառույցների, բնակելի շինությունների, եկեղեցական համալիրի ֆոնին, սալահատակ հրապարակի կենտրոնում` կանգնած հսկա տղամարդ, շինություններից կրկնակի անգամ բարձր հասակով: Լայնեզր գլխարկով, երկար մազերով, սրածայր քթով և սրածայր բեղերով, միջնադարյան արիստոկրատի հագուստով, աջ ձեռքում ծխամորճ, ձախ ձեռքի ափի մեջ կանգնած փոքրիկ կինտոյի ֆիգուր: Հսկայի ոտքերի մոտ` գետնին ընկած անձնական հսկա իրեր` կարկին, գրպանի ժամացույց, սուր, որոնց վրա և շուրջբոլորը բազմաթիվ մարդկային և կենդանիների մանր ֆիգուրներ:
Նյութը՝ օֆորտՉափս՝ 23x15Հեղինակ՝ Յուրի Արամի Բաղդասարյան (1952)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-772/64գ