Գուսլե

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Իրանը ձվաձև է, ներքևի մասը լայն, կոթի մոտ նեղացող: Ունի մեկ լար, որը բաղկացած է բազմաթիվ բարակ ձկան թելերից: Լարը կապված է փորագրված ձիու գլուխ հիշեցնող հենակին: Լարն անցնում է եռանկյունաձև խառակի վրա արված անցքի միջով, ապա՝ կոթի վրայով և կապվում կոթի վրա անցկացված ականջին:Գործիքն ամբողջությամբ նախշազարդված է: Կաշվե դեկայի վրա՝ խառակի երկու կողմերում արված են հինգական ռեզոնանսային անցքեր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հարավսլավիա Նյութը՝  փայտ, կապրոնե լարեր, կաշի,ձկան թել Երկարություն (սմ)՝  77 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/45 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174