«Գրական Ադրբեջան»5, Ալ. Գրիգորյան «Չարենցը Բաքվում...
«Գրական Ադրբեջան»5, Ալ. Գրիգորյան «Չարենցը Բաքվում»էջ` 102, Ե. Չարենցին նվիրված երկեո »էջ` 110
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հանդես
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ամսագրի գլխ. խմբագիր`
Սամվել Գրիգորյան: 4-րդ էջում` Ե.. Չարենցի «Դեպի ապագան» հատված: Հոդվածը նվիրված է Ե. Չարենցի ծննդյան 70-ամյանկին: Կազմի դիմերեսին ձախ անկյունի մոտ` ներքեվում, կապույտ թանաքի հետքեր կան, կազմի կողից կավճապատ թուղթը տեղ-տեղ պատռած է, բացակայում է:Վերջին էջը սոսնձած է կազմին: 102-րդ էջի վերին ձախ անկյունում հոդվածագրի կապույտ թանաքով ընծայագիրն է.«Սիրով` Եղիշե Չարենցի տուն-թանգարանին: Հեղինակ` Ա. Գրիգորյան, ս տորագրություն, Բաքու, 10.03.81թ.»:
Հոդվածագիրը նշում է, որ Մեծ Հոկտեմբերի գաղափարները ծնունդ են տվել եվ ոգեվորել մեծ բանաստեղծին, հենց այս անխզելի կապն էր նրան մոտ ու հարազատ դարձրել սով. երկրի բոլոր ժողովուրդներին, այդ թվում ադրբեջանական ժողովրդին, որի տաղանդավոր բանաստեղներից Սուլեյման Ռուստամը երախտիքի ջերմ խոսքեր է ուղղել Ե. Չարենցին: Ադրբեջաներեն են թարգմանվել Ե. Չարենցի ստեղծաործություններից: Անդրադարձել է նաեվ Բաքվի «Կոմունիստ» թերթում Չարենցի աշխատած ժամանակահատվածում նրա կատարած մեծ գործունեությանը: 1925-ից սկսած ներկայացնելով «Կապկազի» բեմադրությանը վերբերող տողեր, նշում է նաեվ Չարենցի շփումները Բաքվի մշակույթի գործիչներ Աշոտ Գրաշու, Թաթուլ Հորյանի, Մարգար Դավթյանի եվ այլոց հետ, մեջբերումներ է անում Սամվել Գրիգորյանի հուշերից` Հայաստանի պատվիրակության Բաքվի ընդունելության մասին/ Ադրբեջանում Սով. իշխ հաստատման/ 15 ամյանկի առթիվ:1936-ին, մեջբերում տողեր Չարենցի ելույթից` ադրբեջանական ժողովրդի կուլտուրական հղոր աճի մասին: Անվանաթերթի աջ անկյունի մոտ` վերեվում ՉՏԹ կնիքն է:
Էջ՝ 112Նյութը՝ կավճապատ թուղթ, թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1967, սեպտեմբեր- հոկտեմբերՉափս՝ 25,5 x 17սմՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԲաքուՆվիրատու՝ Ալ. ԳրիգորյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
3015
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6210