«Գրական դիրքերում» թիվ 6, «Դիսկուսիա մեր արդի պոեզիայի շուրջը», «Նամակներ խմբագրության»

«Գրական դիրքերում» թիվ 6, «Դիսկուսիա մեր արդի պոեզիայի շուրջը», «Նամակներ խմբագրության»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դիսպուտներում `/բանաստեղծների ելույթներում/ հաճախ նշվում է Ե. Չարենցի «Պետհրատի 1930թ. գեղարվեստական հրատարակությունների պլանի մասին: Զեկուցման` «Դիսկուսիա մեր արդի պոեզիայի շուրջը» խորագրով, Գ.Վանանդեցու ներածական խոսքում նշվում է, որ Չարենցը իր «էպիքական լուսաբաց»-ում ձգտում է կանգնել հեղափոխական դիրքերի վրա, բայց հենց նույն գրքում արտահայտված է «ինդիվիդուալ կողմի մոմենտներ» ուրեմն մենք ունենք մանր բուրժուական տրամադրությունների վերասերման վտանգ»: Ս. Տարոնցին իր ելույթում նշում է, որ Գ. Վանանդեցին Չարենցին մեղադրում է ռոմանտիզմի մեջ: Տարոնցին նշում է, որ ավելի լավ է Սիամանթոյից, Վարուժանից, Չարենցից սովորել, քան Ազատ Վշտունուց: «Ե.Չ.մեծ բանաստեղծ է, շատերի վրա է ազդել, ինչպես եւ ինձ...»:Վ.Նովենցը «Նամակներ խմբագրության»-ում նշում է, որ պոեզիայի ասպարեզում հեղափոխությունը մի այնպիսի բեկում մտցնեց, որ շատերը չդիմացան դրան եւ կոտրվեցին....: Միայն 2 պոետների հաջողվեց լիակատար փոխանցումը` Ե.Չարենց եւ Ազատ Վշտունի: Ե. Չարենցի փոխանցումը եղավ ավելի հեղափոխական, ավելի հաստատ եւ նա դարձավ մեր նոր պոեզիայի փաստական առանորդը»: «Նամակներ խմբագրության» -ը իր երկտողում Գուրգեն Մահարին գրում է. Ե. Չարենցի մասին այսպես. «Ընդունում եմ ինձ այնպես, ինչպես կամ»,- գրում է Ե. Չարենցն իր վերջին երգերից մեկում: Ճշմարտություն է սա, իմաստություն մենք կասեինք, որը գրողը ձեռք բերեց գլխապտույտ վիհեր եւ զիգզագներ կտրելու, անցնելու գնով, մինչեւ իր ստեղծագործությունների «Էպիքական լուսաբաց»-ը: Անվանաթերթին` առաջին էջի ներքեվում ՉՏԹ կնիքն է:Շապիկի վերջում թանաքով գրած է`«1-00.1ռ.», «Տ-ը»սև մատիտով ջնջած է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2239 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 5581