«Գրական թերթ»-15 /2321/. «Եվ նորից կբացվեն դռները», «Պոեզիայի  լուսաբաց»

«Գրական թերթ»-15 /2321/. «Եվ նորից կբացվեն դռները», «Պոեզիայի լուսաբաց»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խ. Հրաչյանի հուշը վերաբերում է Ե. Չարենցի «Էպիքական լուսաբաց» գրքի քննարկում- ասուլիսին, ժամանակի գրական մթնոլորտին: Գրքի քննարկումը տեղի է ունեցել գրողների տանը, 1930թ.: Գիրքը եղել է միաժամանակ հուշագրի գրական սերնդի լուսաբացը, գարնանամուտը: Մեկեն գրական ասպարեզ են իջել մի տասնյակից ավելի երիտասարդ բանաստեղծներ ու արձակագիրներ` Խ. Դաշտենց, Աղավնի , Թ.Հուրյան, Վահան Գրիգորյան, Շիրազ, Գ. Բես եւ ուրիշներ: Մեծ մաճկալի կողքին կանգնած էին մյուս բազմափորձ գութանավորները` Դեմիրճյան, Բակունց, Թոթովենց, Մահարի: Երիտասարդ սերնդի համալսարանը ամենօրյա շփումն է եղել Չարենցի հետ, որը գիտելիքների անսպառ շտեմարան էր: «Էպիքական լուսաբաց» գրքի ձեւավորումը կատարել էր ինքը` Չարենցը` օգտագործելով հայերեն տառատեսակները միայն: Պարզ ու գեղեցիկ, ոչ մի ավելորդություն: «Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ նկարիչ կարող է նախանձել սրան»,- ասել է Տաճատ Խաչվանքյանը` Պետհրատի գլխ. նկարիչը: Չարենցի յուրաքանչյուր գիրքը մի նոր աստիճանի է բարձրացրել մեր գրական կյանքը: Երանելի ժամանակներ, անդարձ տարիներ,- գրում է հուշագիրը: 2.Շուշանիկ Արզաքանյանն իր հոդվածում գրել է տուն-թանգարանի վերակառուցման `Ե. Չարենցի 90-ամյակի օրերին եւ նշում, որ տուն-թանգարանը պետք է դառնա մայրաքաղաքի գրական կենտրոննրից մեկը, ուր մշտապես պետք է տիրի գրական կյանքի կենդանի զարկերակը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Խաչիկ Հրաչյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987, ապրիլի 10 Չափս՝  60 x 42 սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4221 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6488