«Գրական թերթ»-18, «Հարստանում են թանգարանի ֆոնդերը...
«Գրական թերթ»-18, «Հարստանում են թանգարանի ֆոնդերը»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում զետեղված Լ. Արզաքանյանի հոդվածը երեք ամիս առաջ բացված Չարենցի տուն-թանգարանի մասին է: Այնտեղ արդեն այցելել է մոտ վեց հազար մարդ: Թագարանի նվիրատվությունների մատյանում ավելանում են այն մարդկանց անունները, ովքեր թանգարանին են տրամադրում նկարներ, հուշեր, հրատարակություններ, ձեռագրեր, նամակներ, որոնց թիվը հասել է 8 հազարի: Թանգարանին հանձնվեց Բեյրութում հրատարակվող այն պարբերականների ցուցակը, որոնք արձագանքել են Չարենցի 70-ամյա հոբելյանի հանդիսություններինն և հոդվածների պատճենները: Հանձնված նյութերը պատկերացում են տալիս, թե սփյուռքահայերը, ինչպիսի հանդիսավորությամբ են նշել մեծ բանաստեղծի հաբելյանը:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1653 305
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա հֆ 4358