Գրական թերթ-24 /2340/, «Հայ պոեզիայի հավերժ գանգրահեր տղան», էջ`2-3

Գրական թերթ-24 /2340/, «Հայ պոեզիայի հավերժ գանգրահեր տղան», էջ`2-3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թերթում տպագրված է Վ. Պետրոսյանի ամբողջական զեկուցումը` Ե. Չարենցի ծննդյան 90-ամյակի հանդիսավոր նիստի ժամանակ: Զեկուցման մեջ արտասանած շատ ու շատ հրաշալի տողերից զատ, նա նշում է նաեւ` Չարենցը գիտեր ավելին, որ հայրենիքի սերը, նույնիսկ ցավը` ոմանց համար դառնում է պարզապես առուծախի նյութ, եկամուտի աղբյուր, դեպի փառքը մագլցելու մետաքսե տպարան, սեփական ոչնչությունը քողարկելու, զարդարելու դժվարին վարժություն: Հայրենասսիրությունը Չարենցի համար միշտ ու ամենից առաջ անողոք պատասխանատվություն էր... Չարենցն անցավ իր չունեցած մեղքերի քավարանով, չդիմանալով` քրքջալ, թե սոսկալ իրեն առաջադրվող մեղադրանքների անեթեթությունից, բայց եւ կարողացավ ասպետ մնալ- չզրպարտեց ոչ ինքն իրեն, ոչ ուրիշներին, պաշտպանեց նույնիսկ նրանց, ովքեր հոգեկան, թե ֆիզիկական թուլության պահին հաստատել էին իր` Չարենցի չգործած մեղեքրը: Պարզապես չմոռանանք, որ մեծերն էլ մարդ են` մինչեվ վերջ` երեխա: Չարենցը մեր գարականության հավիտենական գանգրահեր տղան է, - ասում է զեկուողը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ռ. Դավոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4236 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6534