Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջին Եղիշե Պետրոսյանի «Գրականագետի վաստակը» հոդվածն է, ուր խոսվում է գրականագետ Սիմոն Հակոբյանի գրական ուսումնասիրությունների մասին: Ե.Չարենցին նվիրված աշխատության մեջ Հակոբյանը գրում է. «Արվեստի առաջին նախնական պայմանն այն է, որ նա իրականության գեղեցիկ արտահայտություն լինի»: Ե.Պետրոսյանը խոսում է Վիեննայում հրատարակվող «Արեգ» ամսագրի (Ս.Հակոբյան) գործունեության մասին (1922-1924թթ): Սփյուռքահայ մամուլից առաջինն էր, որ տպագրում է Չարենցի «Դեպի ապագան», «Ամենապոեմ», «Երգ ժողովրդի մասին» պոեմնեը: 1922թ. լույս են տեսնում հայ գրողների, այդ թվում «Չարենց» արժեքավոր ուսումնասիրությունները և գրախոսություններ՝ նվիրված գրականության նշանավոր դեմքերին:
Բաքվում, Գյանջայում
ստեղծագործել են Ե.Չարենցը,
Ալ.Շիրվանզադեն և այլոք:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
197 41
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ172