Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
1-ին էջում հաղորդվում է, որ Գրականության և արվեստի թանգարանը ձեռք է բերել կարևոր արխիվային նյութեր: Եղիշե Հովհանիսյանից ստացել է Չարենցի գրչին պատկանող մի շարք տպված և անտիպ ձեռագրեր, բանաստեղծությունների սևագիր պատառիկներ, ֆրագմենտներ, երկտողեր և այլն:
Բանաստեղծի դուստր Արփենիկ Չարենցից ձեռք է բերված «Կոմիտաս» պոեմի վերջնագիր տարբերակը, առանձին բանաստեղծությունների, դիստիքոսների, ռուբայյինների, բեյթերի ինքնագրերը և Չարենցի մի գրապահարանը: Ստացված բոլոր նյութերը միացվել են Չարենցի ֆոնդին:
Թանգարանը Ա.Ավագյանից ձեռք է բերել Չարենցի «Երկերի» 1932թ. հրատարակության մի օրինակը, որը հեղինակը ջերմ մակագրությամբ ընծայել է Ակսել Բակունցին:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1243 208
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2406