Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում ներկայացված է Չարենցի «Օրիորդ Աշխենին» անտիպ բանաստեղծությունը՝ 12 տող, թվագրված «հունվար 1920թ. Կարս»:
«Սրտիս թեթև թրթիռների պես հարազատ...
Երբ ես լսում եմ վճիտ ձայնը աղջկա»:
Բանաստեղծությունը, որը նվիրված է Աշխեն Թաթուլյանին, խմբագրությանն է տրամադրել պրոֆեսոր Վ.Պարսամյանը:
Օրիորդ Աշխեն Թաթուլյան - Իսահակյան (ծնվ.1900թ.): 1919-1920թթ. Կարսում եղել է «Մի բաժակ թեյ» սրճարանի գանձապահ:
Չարենցն ամեն օր այցելել է սրճարան և առանձնացած ստեղծագործել: Ապա՝ մտերմացել են և Չարենցը նվիրել է Աշխենին վերը նշած բանաստեղծությունը:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1243 211
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2409