«Գրական թերթ» N36., «Ե.Չարենցի նամակները»

«Գրական թերթ» N36., «Ե.Չարենցի նամակները»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Լ. Մկրտչյանը նշում է, որ արժեքավոր են ռուս բանաստեղծ Ալեքսանդր Գատովի հիշողությունները, որոնցում տեսնում ենք կենդանի Չարենցին: Ներկայացված է Գատովի՝ «Ծանոթություն Եղիշե Չարենցի հետ» նոթագրությունը: Հաջորդում է Չարենցի 2 նամակները՝ հասցեագրած Գատովին: Ռուսերենից հայերեն թարգմանությամբ: Առաջին նամակում Չարենցը խոսում է իր ռուբայիների ռուսերեն թարգմանության մասին, ավարտում՝ «Պատրաստ եմ ծառայելու՝ ինչով կարող եմ: Սրտագին ողջույն: Սպասում եմ պատասխանի: Ձեր՝ Եղիշե Չարենց. Երևան, 2/2-1934թ.»: 2-րդ նամակում Չարենցն իր գոհունակությունն է հայտնում իր պոեմների և բանաստեղծությունների՝ Գատովի թարգմանությունների համար: Ավարտում է .«Անկեղծ ձեր հարգ. Եղիշե Չարենց. 7.4.1934, Երևան»: Վերջում ծանուցվում է, որ նամակները գտնվում են Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ձեռագրերի բաժնում: Հեղինակ՝  Լ.Մկրտչյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1246 271 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2470