Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
1-ին էջում Ս.Աղաբաբյանի «Հավերժության ուղեւորը» հոդվածն է, ուր հեղինակն անդրադառնում է Ե.Չարենցի քնարից անբաժան ու հաճախակի հոլովվող կերպարին՝ «ճանապարհ»-ին, իբրեւ պատկերային նախասիրություն:
2-րդ էջում Ս.Արզումանյանի «Չարենցը եւ հեղափոխությունը» հոդվածն է, ուր հեղինակը խոսում է բանաստեղծի կյանքում հեղափոխության դերի մասին: Նույն էջում «Ինչպիսի՞ն կլինի «Չարենցյան շաբաթը» ծանոթությունն է: Թղթակցի հարցին պատասխանում է գրողների միութ. քարտուղար Հր.Հովհաննիսյանը: Կից՝ «Աշխարհի լեզուներով» փաստագրությունն է՝ տարբեր լեզուներով Չարենցի երկերի թարգմանության վերաբերյալ:
3-րդ էջում Ռ.Արամյանի հուշագրությունն է, որը վերաբերում է 1923թ. Սարյանի՝ Չարենցին դիմանկարի ստեղծման մանրամասներին: Նույն էջում Լ.Մկրտչյանի «Բանաստեղծության ջերմությունը» հոդվածն է: 4-րդ էջում Գ. Էմինի «Անավարտ հուշեր»-է, Գ.Մահարու «Ո՞րն է Չարենցը»:
Համարը հոբելյանական է:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
126 1
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ132