Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում Ս.Մանուկյանը «Լենինյան մոտիվները սովետահայ պոեզիայում» հոդվածում անդրադառնում է Լենինի անմահության թեմային, տարբեր բանաստեղծների ստեղծագործություններին՝ լենինյան մոտիվներով: Նշում է, որ Չարենցն իր «շռնդդալից պայծառ քնարով» հյուսեց հայկական և համաշխարհային գրական լենինապատումի փայլուն էջերի շարքը դասվող մեծարժեք ստեղծագործություններ: Նա իր յուրաքանչյուր նյարդով, հոգու բոլոր թելերով կապված էր «լենինյան դարին»: Չարենցի լենինապատումը հատկանշվում է գաղափարական հարստությամբ, գեղարվեստական արտահայտչամիջոցների զարմանալի բազմազանությամբ: Ս.Մանուկյանը մեջբերում է տողեր «Լենին» երկից և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Անդրադառնում է Ե.Չարենցի «Մահվան քայլերգ»-ին՝ որպես ռիթմիկ, խաղացկուն, ահագնաթափ չափատողերում զուգակցվող հեղափոխական հույզի երկ:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1090 117
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2273