«Գրական թերթ» N6

«Գրական թերթ» N6

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Վարդան Ղազանչյանի «Անցյալը այսօրվա լույսի տակ» հոդվածն է, որտեղ հեղինակն անդրադառնում է Խաժակ Գյուլնազարյանի «Հայ քննադատական միտքը 1920թթ» ուսումնասիրությանը: Խ.Գյուլնազարյանը համարձակ ու անկաշկանդ վերլուծում է գրական-գաղափարական երևույթները: Գտնում է, որ Ե.Չարենցը այն կենտրոնական դեմքն էր, որը իբրև գրական կյանքի ու մտքի բարոմետր, անմիջապես արտացոլում էր գրականության ասպարեզում տեղի ունեցող փոփոխություններն ու տեղաշարժերը: Խոսում է Չարենցի գեղագիտական հայացքների մեջ տեղի ունեցող փոփոխությունների մասին, սկսած դեկլարացիայի հրապարակումից մինչև խորհրդային գրողների 1-ին համագումարում արտասանած ճառը: Եթե Չարենցն իր սխալներից հեռանում ու բեռնաթափվում էր արագորեն, ապա շատերը կատարում էին դանդաղորեն: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  166 27 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ158