Գրապահարան

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Գրասենյակային կահույք Տեսակ/ժանր՝  Գրապահարան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրապահարան երկփեղկ, ընկույզե նրբատախտակով երեսպատված, առջևի անկյուններում մատնեքավոր հիմնասյուներ են: Դռների ներքևի մասը զարդարված է վրադիր փայտե նկարով, որն ունի կողքերից կախված է երեք կախազարդով կիսաշրջանի տեսք: Դռների վերին մասը ապակեպատ: Ապակիների վրա ներսից վիմատիպ ծաղկանկար թղթեր են փակցված՝ ներսը չերևալու նպատակով: Աջ կողմի նկարում ճահճուտ է, ձախ կողմում փշատերև ճյուղ է կոներով: Այս նկարների տակ ևս երկու փոքր նկար կա հիրիկի և մասրենու ծաղիկներով: Նկարի վրա ստորագրություն կա. «E. Vouger»: Վերեւից, ապակե դռների եւ վերնաճակատի շրջանակները զարդարված են կառուցվածքային սալիկներով, որոնք ունեն վանդակի տեսք: Քիվի կենտրոնից կտրելով վերնաճակատը, վեր է բարձրանում դռների ներքևի մասի զարդարանքներին նմանվող կլոր գլուխներով երեք ձող: Ցուցադրվում է հյուրասենյակում: Նվեր Օլգա Թումանյանից: Ակտ N 5, 25/IX-1952 թ.: Լայնություն (սմ)՝  42 Երկարություն (սմ)՝  116 Բարձրություն (սմ)՝  230 Նյութը՝  փայտ, ապակի, վիմատիպ թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  176 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 154