Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Մի երեսին Նվարդ Թումանյանի ձեռքով՝ կապույտ թանաքով (հավանաբար հետագայում Նվ. Թումանյանը քարտերն օգտագործել է իր տարեգրությունը կազմելիս), մյուսին Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: Առաջին երեսին - «Խոտորջրոյ [սև մատիտով ավելացված է] հէքիաթներ, հաւաք. Հ. Մ. Հ. Գաւարացի, Տփխիս, 1904»: Երկրորդ երեսին - «Հին օրհնութիւն, 1887 թ., 1892 թ., Մոսկվա, 1894 «Հորիզոն» Գր. հանդես, Թիֆլ., 1903. Թիֆլիզ, 1908. Բագու, 1923. Պոլիս, [սև մատիտով ավելացված է] 1896, «Դաշնակ.» փոփոխվծ»:
Հեղինակ՝ Թումանյան ընտանիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՆյութը՝ ստվար թուղթ, կապույտ և սև թանաքԼայնություն (սմ)՝ 12Երկարություն (սմ)՝ 12,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
502/1977
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 319/1977