Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Առաջին երեսին Հ. Թումանյանի ձեռքով՝ սև թանաքով գրառում, դարձերեսին՝ Նվարդ Թումանյանի ձեռքով՝ կապույտ թանաքով այլ գրառում (հավանաբար հետագայում Նվ. Թումանյանը քարտերն օգտագործել է իր տարեգրությունը կազմելիս): Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: Առաջին երեսին - «Ազգագրական հանդէս, խմբ. Ե. Լալայեան, 95, Շուշի-Թիֆ.»: Դարձերեսին - «Ամառային յերեկո (վոտ.), 1892, 1892, 1893: Մանուշակագույն մատիտով գրված է՝ (Ամրան գիշերվա յերկինքն աստղալի), 1896, Դաշնակներ, փոփ., Մուրճ, 1892 N 9»:
Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան և Նվարդ ԹումանյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՆյութը՝ ստվար թուղթ, կապույտ և սև թանաքԼայնություն (սմ)՝ 12,9Երկարություն (սմ)՝ 12,1Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
502/2060
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 319/2060