Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Գրիգոր Արծրունի: Հատոր առաջին:
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Լէօ. Գրիգոր Արծրունի: Հատոր առաջին, օր. 1. Հրատարակութիւն Գասպար Տէր-Մարգարեանցի. - Թիֆլիս, 1902, տպարան Մն. Մարտիրոսեանցի: (Գիրքը նվիրված է Գրիգոր Արծրունու հիշատակին). Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ մոխրակապտավուն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի վերևի աջ հատվածում ոկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը, իսկ ձախ ու ներքևի հատվածներում՝ սև ու կարմրավուն բուսանախշեր: Կռնակին նույնպես ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Առաջին ֆորզացի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին տիտղոսաթերթը սպիտակ ամուր ողորկ թղթից է՝ գեղեցիկ ձևավորումով ու Գրիգոր Արծրունու պատկերով: Երկրորդ տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Անդրեաս և Գրիգոր Արծրունիների պատկերով, սրան հաջորդում է 1 թերթ ֆաքսիմիլե: Էջեր 64-ի և 65-ի միջև ևս կա 1 թերթ ֆաքսիմիլե: Էջ 105-ի ներքևի լուսանցքում և վերջին էջ 477-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան սև-սպիտակ նկարներ: Կռնակը թեթև մաշված է:
Հեղինակ՝ ԼեոԷջ՝ VIII, 477, 3 թ. նկ., ֆաքս.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1902Լայնություն (սմ)՝ 11,3Երկարություն (սմ)՝ 17,6Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/35-1