Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Լուսանկարում գորշագույն ֆոնին (ձախ եզրին սպիտակ բծեր) երիտասարդ լրջախոհ տղամարդ է` փափախով, տաք լայնօձիգ սվիտերով, սեվ բաճկոնով: Աջ այտին բազմաթիվ խազեր են: Լուսանկարի վերնամասի ձախ անկյունը կտրված է: Դարձերեսի ստվարաթուղթը շերտատված է եվ տեղ-տեղ` պոկված: Վրան շագանակագույն մեծ բծեր են, հետքեր: Վերեվում մատիտով գրված է. «Դեդուշկինա բրատ»: Գեվորգ Նոհրատյանը զոհվել է Հայաստանի անկախության նախօրեին: Համազասպ Նոհրատյանը բնորդ է ծառայել Չարենցին` «Երկիր Նաիրի» վեպում Մազութի Համոյի կերպարը ստեղծելու համար: Եղել է Կարսի ծխական դպրոցի ուսուցիչ, դաշնակցական գործիչ, «Լույս» ընկերության կառավարիչ, 1919-20թթ. Կարսի քաղաքագլուխ, 1914-ին նավթարդյունաբերության ընկերության ներկայացուցիչը Կարսում:
Դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
7984
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ7984