Գրչի մարդը: Կյանքի դրաման

Գրչի մարդը: Կյանքի դրաման

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գրչի մարդը: կեանքի դրաման Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յովհաննէս Գիւլխանդանեան. Գրչի մարդը: Կեանքի դրաման. Երեք գործողութեամբ եւ մեկ պատկերով. - Վաղարշապատ, 1910, տպարան Մ. Աթոռոյ Ս. Էջմիածնի: Շապիկը բարակ վարդագույն թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Պ. Յ. Թումանեանին Յովհաննէս Գիւլխանդանեանից 1911 - I - 1-ին Թիֆլիս»: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Էջեր 17-32 չեն կտրտված: Կազմերեսները մաշված և մասնատված են: Հեղինակ՝  Գյուլխանդանյան Հ. Էջ՝  36 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  20,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/335