«Գրքերի աշխարհ»-6 /213/., «Չարենցի երկերի նոր հրատարակություն» էջ` 4-րդ

«Գրքերի աշխարհ»-6 /213/., «Չարենցի երկերի նոր հրատարակություն» էջ` 4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ան. Չարենցն այս հոդվածում պատմում է «Ե. Չարենց Երկերի ժողովածու»-ի «Սովետական գրող»-ի հրատարակած քառահատորյակի սկզբունքների եվ ընդգրկումների մասին: Ան. Չարենցը խստորեն առաջնորդվել է այն սկզբունքներով, որոնցով Չարենցը ինքը կառուցում էր իր գրքերը եվ նպատակ ուներ հրատարակել իր հատորները: Քառահատորյակի մեջ մտնող բնագրերը պատրաստվել ու ճշտվել են հեղինակի կողմից իրագործված հրատարակությունների հիման վրա: Օգտագործվել են հատկապես այդ գրքերի անձնական օրինակները, որոնց վրա հեղինակն աշխատել է հաճախ հանձնարարականներ թողնելով ապագա հրատարակիչներին. «Նորից հրատարակելիս շարել այս ձեւով»: Իրագործվել է բանաստեղծի վերջին կամքը: Դուրս են մնացել որոշ երկեր «Պոեզոզուռնա» եւ«Կոմալմանախ» գրքերից, 1920-ականներին գրած այս ստեղծագործությունները, որոնք հեղինակը ժամանակին չի հրատարակել: Գրքի առաջաբանը գրել է ակադեմիկոս Էդ.. Ջրբաշյանը: Առաջին էջի ձախ եզրի մոտ` վերեվում ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, տպագիր Էջ՝  8 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 Չափս՝  42 x 30 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4096 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6264