Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Գէորգ Մարզպետունի: Պատմական վէպ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Մուրացան. Գէորգ Մարզպետունի: Պատմական վէպ. Կովկասի հայոց հրատարակչական ընկերութիւն, N4. - Թիֆլիս,1912, Էլէքտրատ. օր. Ն. Աղանեանցի, Պօլից.: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ շագանակագույն-բալագույն երանգով ու մատնեքավոր մակերեսով կաշվով: Ֆորզացները ողորկ սպիտակ թղթից են: Առաջին և վերջին ֆորզացների ներքևի աջ մասերում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի, էջ 1-ի և էջ 253-ի վերևի լուսանցքներում կա սև թանաքով մակագրություն՝ «Դ. Թադեւոսեանց»: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Մուրացանի պատկերով: Առաջին կազմերեսը և թերթերը մասնատված են:
Հեղինակ՝ ՄուրացանԷջ՝ 668Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1912Լայնություն (սմ)՝ 12Երկարություն (սմ)՝ 18,6Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/1201