Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված Է Սարդարապատի ճակատամարտում Սարդարապատի զորաջոկատի ընդհանուր հրամանատար, հայկական կորպուսի Երևանյան զորաբաժնի հրամանատարի օգնական Դանիել Բեկ-Փիրումյանը՝ զինվորական համազգեստով, բազկաթոռին նստած: Համազգեստի կուրծքը զարդարում են շքանշաններ, որոնք նա ստացել է ցարական կառավարության կողմից 1-ին համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում կռվելու համար: Հրամանատարը մի ձեռքում բռնել է գլխարկը՝ փափախը /մորթուց/, իսկ մյուսով բռնել է բազկաթոռը: Ձախ կողմում կախված է երկար թուրը՝ պատյանով: Լուսանկարի ներքևի մասում գրված է. ‹‹Դանիել Բեգ Փիրումյան››:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 14.8Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դ. II կեսԲարձրություն (սմ)՝ 22Նվիրատու՝ Ռազմիկ ՄամիկոնյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4111/1
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-279