Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Կենցաղային
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դարբնոցը աղյուսից պատրաստված շինություն է, որը ձախ կողմից ունի երկու եռանկյունաձև կամարներ: Դարբնոցի ներսում փայտյա սյուներ կան, որոնցից մեկին ամրացված է լվացարան: Կենտրոնում քարերից պատրաստված վառարանն է, որի մեջ դարբինը թրծում է մետաղը: Նրանից մի փոքր այն կողմ կոճղի վրա դրված է զնդանը, որի մոտ մուրճը ձեռքին կանգնած է գլխաշոր կապած օգնականը: Դարբնոցում ակս ու այնտեղ դրված են դույլեր, տակառ, պարաններ: Դարբնոցում կան ևս երկու տղամարդ, որոնցից մեկը կանգնած է, իսկ մյուսը՝ նստել է, հենված սյունին: Նկարի ներքևում պատկերված են բնության տեսարաններ:Ձախից ներքևում մատիտով ռուսերեն գրված է «Эривань. Кузница».
Հեղինակ՝ Շիլլինգովսկի Պավել Ալեքսանդրի /1881-1942/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1930-ական թթ.Նյութը՝ ցինկոգրաֆիա, թուղթՉափս՝ 44, 6 x 36 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12409-8