Դաւանութիւն հաւատոյ Գաղղիայի և Հելվետիայի բարեկարգ...
Դաւանութիւն հաւատոյ Գաղղիայի և Հելվետիայի բարեկարգեալ եկեղեցիներուն
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
Տպակից է՝ Հաւաքումն Բրոթէսդանդ ըսուած քրիստոնէից գործածած հաւատոյ դաւանութեանց և քրիստոնէականաց, որ կը պարունակէ (1846), Ա. Համառօտ քրիստոնէական Մարտինոս Լուտերի (1846), Գ. Երեսուն և ինը յօդուածները անգղիացւոց և Իռլանտացւոց (Եպիսկոպոսական) եկեղեցիներուն (1846), Դ. Համառօտ քրիստոնէական Վեսթմինսդրի (երիցական) աստուածաբաններու ժողովին (1846)։ Ինչպես նշված է տիտղոսաթերթում, գրքում ամփոփված են չորս ինքնուրույն աշխատություններ։ Յուրաքանչյուրն ունի առանձին էջակալություն և տիտղոսաթերթ։ Դրա հետևանքով մատենագիտական ցուցակներում և գրադարանային քարտարաններում այս մեկ գիրքը նկարագրվել է տարբեր անուններով իբրև տարբեր գրքեր։ Այս շփոթությունը առաջացել է այն բանից, որ ընդհանուր տիտղոսաթերթում և յուրաքանչյուր գրքի ինքնուրույն տիտղոսաթերթում անունները միանման չեն գրված։ Օրինակ, ընդհանուր տիտղոսաթերթի Ա կետում նշված անունը ինքնուրույն տիտղոսաթերթում դարձված է «Փոքրիկ քրիստոնէական տէր Մարտինոս Լուտեր վարդապետի»։ Բ կետի անունը՝ «Դաւանութիւն հաւատոյ, որ միաբան հաւանութեամբ ըրած են Գաղղիացի տէրութեան բարեկարգեալ եկեղեցիները»։ Գ կետինը՝ «Անգղիական եկեղեցիին հաւատոյ երեսուն և ինը յօդուածները»։ Դ կետի անունը՝ «Աստուածաբանական վարդապետութիւն կամ Համառօտ քրիստոնէական Վեստմինսդրի ժողովին»: Բացի դրանից Բ կետի «Դաւանութիւն հաւատոյ»-ի ինքնուրույն տիտղոսաթերթում տպագրության տարեթիվը 1845 է: Հայաստանի ազգային գրադարանում առկա է գրքի 5 օրինակ։ AH
Էջ՝ 52Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԶմյուռնիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1845Չափս՝ 6,5x11 սմ.Տպարան՝ Գուլիելմոս ԳրիֆիտիՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Հիմնական հաշվառանիշ՝
1550-72
Բաժնեհաշվառանիշ՝
2139-ԱՀ