Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Հարվածային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Դափ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ճկած փայտե շրջանակի վրա ամրացված է կաշվե թաղանթը, որի վրա յուղաներկով գրված է՝ « 16 Tars 1895»։ Փայտե շրջանակի վրա չորս զույգ ձվաձև անցքեր են արված, որոնց մեջ տեղադրված են 2 զույգ պղնձե թիթեղներ։ Թիթեղներից երեք զույգը բացակայում են։ Թիթեղները օգտագործվում են թափահարելիս, որի ժամանակ զնգզնգում են, իսկ հարվածելիս նրանց ձայնը միանում է թմբուկի ձայնին։ Փայտե շրջանակի թաղանթին ամրանում է վեց մետաղե գամերով։ Շրջանակը մի ժամանակ պատած է եղել դեղին մետաքսով, որից միայն երկու փոքր ու մաշված կտորներ են պահպանվել։
Տրամագիծ (սմ)՝ 23,5Բարձրություն (սմ)՝ 5Նյութը՝ Փայտ, կաշի, պղինձՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1895 թ.Հայտնաբերման ժամանակը՝ 1981 թ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՓարիզՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2518/3
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-53