Դիպլոմ ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի՝ շնորհված Ա....
Դիպլոմ ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի՝ շնորհված Ա.Խաչատրյանին 1941 թվականին (վերանվանված Ստալինյանից 1962 թվականին) Ջութակի կոնցերտի համար
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/
Տեսակ/ժանր՝
Գրքույկ/շքանշանի, մեդալի/
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի դիպլոմը № 0962 տրված է երկրորդ աստիճանի շքանշանի հետ № 2963՝ «Կոնցերտ Ջութակի և նվագախմբի համար» ստեղծագործության երաժշտության համար, որով 1941 թվականին պարգևատրվել է Ա.Խաչատրյանը: Մրցանակը կոչվել է Ստալինյան, 1962 թ.-ին վերանվանվել է Պետական: Ստորագրված է ՍՍՀՄ Մինիստրների Խորհրդի արվեստի և գրականության բնագավառի Լենինյան և Պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ Ն.Տիխոնովի և քարտուղար Ի.Վասիլևի կողմից: Դիպլոմի մեջտեղում Կոմիտեի կնիքն է: Շագանակագույն դերմատինից կազմի մեջ է, որի վրա գրված է. «ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր»:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1962 թ.Նյութը՝ թուղթ, շագանակագույն դերմատինՉափս՝ 16,6 x 11,8 սմթերթ՝ 2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
377/1
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД - 163/1