Դիֆերամբ.«Եղել եմ այո, ես պետ հոգեւոր...» տարբերակ...
Դիֆերամբ.«Եղել եմ այո, ես պետ հոգեւոր...» տարբերակ (Ա.Վշտունուն)
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Էպիգրամ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Էջերին վերից վար գծեր են, ջնջված տողեր եւ բառեր: Գրված է ուրիշ ստեղծագործության ինքնագիր տողի վրա: Առաջին էջին թվագրված է. «29.IX.1936».
«Յեղել եմ այո, յես հոգեւոր պետ...
Յեվ մի մարդկային՝ անմահ յերես..»
(ընթեռնելի են առաջին եւ վերջին տողերը):
Երկրորդ էջին թվագրված է «30IX.1936, Ծաղկաձոր». վարիանտ
«-Ձեր որ դեմքին, որ յերեսին
Լիներ նա պետ կամ ամուսին.»:
Էպիգրամները տպագրվել են
Ա.Չարենցի «Անտիպ եվ
չհավաքված երկերում» - 1983թ, 275 էջ:
Նյութը՝ թուղթ, ձեռագիր, թանաք՝ մանիշակագույնՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԾաղկաձորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 29-30. 09. 1936Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1851 21
Հիմնական հաշվառանիշ՝
ՉՁ ՀՖ4587