Դոն Կիխոտ (1968)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Վերացական ֆոնին խոշոր պլանով պատկերված երկու տղամարդու գլուխ: Աջից՝ ¾ դիրքով, եռանկյունաձև դեմքով, ոսկրոտ, սուր դիմագծերով, երկար բարակ բեղերով և սրածայր մորուքով, կոր երակար և սրածայր քթով, նշաձև աչքերով և ուղիղ երկար հոնքերով, չափազանց լայն ճակատով:Մինչև ծոծրակը իջնող սև ալիքաձև մազերով: Ձախից ավելի ներքև՝ կլոր գլխով, կլոր դեմքով, կլոր աչքերով,լայն փռված քթով, բարակ շուրթերով տղամարդու դիմահայաց պատկեր: Կտավի վերին ձախ անկյունում կարմիր բիծ: Հեղինակ՝  Վրույր Եզեկիելի Գալստյան 1924-1996 Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  78*64 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-206/4