Դուդուկ

Դուդուկ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Դուդուկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մունդշտուկային խմբին պատկանող միջին չափսի փայտե փողային նվագարան է: Ունի երկարավուն, բաց փող, որը բերանի մասում քիչ ուռուցիկ է: Ուռուցիկ մասի անցքին ամրանում է եղեգնից պատրաստված մունդշտուկը, որը փչանցքի մասում լայն է, իսկ դեպի ներքև՝ աստիճանաբար նեղացող: Փողը երեսի կողմում ունի 9, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Ձայնանցքերի դիրքը հավասարաչափ է: Փողի ամբողջ երկարությամբ փորագիր եզրագոտիներ են արված: Վարպետ՝  Վաչե Հովսեփյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  ընդհ.՝ 40, փողը՝ 32.7 Տրամագիծ (սմ)՝  1.5 Նվիրատու՝  Վահե Վաչեի Հովսեփյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7387/2 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-175