Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ
Տեսակ/ժանր՝
Կինոժապավեն
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գունավոր կինոֆիլմը նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում: Ֆիլմի հեղինակն է Կարեն Մեսյանը: Այն նվիրված է դուդուկի մեծ վարպետ, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Վաչե Հովսեփյանին: Առաջին երկու մասում հայկական ծեսերի, սովորույթների ուղեկցությամբ հնչում են հայկական աշխատանքային, հարսանեկան մեղեդիներ: Երրորդ մասում ցուցադրվում է դուդուկի պատրաստման ժողովրդական պարզագույն տեխնիկան: Ֆիլմում նվագում է Վ, Հովսեփյանը: Մասնակցում է նաև Լենինականի Սևոյանի անվան երգի-պարի անսամբլը՝ Աղասի Շաբոյանի ղեկավարությամբ:
Նյութը՝ կինոժապավենՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1970-ական թթ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3041/3
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-164