Դուդուկ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Դուդուկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Միջին չափսի նվագարան է, ունի ուղղաձիգ, բաց փող, որի երեսի մասում բացված է 8, իսկ հակառակ կողմում՝ 2 ձայնահան անցք՝ հիմնական և օժանդակ: Հիմնական ձայնանցքերի դիրքը հավասարաչափ է: Փողը բերանի մասում փոքր-ինչ ուռուցիկ է, որի մեջ հագցվում է եղեգնից պատրաստված մունդշտուկը՝ փչանցքի մոտ լայնացող և տափակացված, որին ամրանում է եղեգնից պտկալը, իսկ հիմքում՝ նեղացող ու խողովակաձև, որին սև թել է փաթաթված: Ամբողջովին ընդելուզված է սադափներով, որն ավելի լավ հնչեղություն է տալիս նվագարանին: Փողի վերևի մասում՝ սադափե տախտակի վրա, փորագրված է սադափագործի անունը՝ «Էջմիածին Վ. Աշոտ»: Հեղինակ՝  Տիգրան Աբրահամի Մարգարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  փայտ, եղեգն, սադափ, բամբակյա թել Երկարություն (սմ)՝  ընդհ.՝ 42, փողը՝ 33.7 Տրամագիծ (սմ)՝  1.5, Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5925 ա, բ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-141