Դուռ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է դուռ։ Դռան ներքևի հատվածում ուղղանկյունի շրջանակի մեջ արված է վերադիր շեղանկյունաձև պատկեր։ Շրջանակի ներսի կողմից ողջ պարագծով մետաղե կիսակլոր հատվածներ են դրված։ Դռան վերին հատվածը ապակեպատ է, ունի ներքևի կողմից գեղեցիկ փայտանախշ։ Ապակեպատ հատվածի վրա արևի շրջանակ է արված՝ կարճ և երկար ճառագայթներով։ Դռան գլխամասն անշարժ է, ապակեպատ։ Դուռը երկփեղկանի է, ունի մեկ ծաղկանախշի նմանվող բռնակ։ Դուռը պատրաստել է տանտերը՝ վարորդ Գուրգեն Թումանյանը։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/17 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176