Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Ոսկերչության գործիքներ, պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ոսկերչի դրոշմիչ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաղկացած է դրոշմակից և դրոշմոցից /դրոշմամայր/: Դրոշմակը միակտոր է, կազմված գլանաձև կոթից և քառանիստ, կենտրոնական մասից դեպի վեր ութանիստ դարձող ձողանման իրանից: Քառակուսի աշխատող մակերեսին վերադիր տարբերակով ստանալիք զարդի մոդելն է՝ ուռուցիկ ուղղանկյուն՝ կենտրոնով երկայնակի ձգվող մեկ զույգ ողերով: Դրոշմոցն ուղղանկյուն սալիկ է. աշխատանքային մակերեսին նույն զարդամոդելն է՝ խորադիր տարբերակով:
Երկարություն (սմ)՝ դրոշմոց՝ 3Նյութը՝ պողպատԲարձրություն (սմ)՝ ընդհանուր՝ 11.2, դրոշմակ՝ 9.4, դրոշմոց՝ 2.6Լայնություն (սմ)՝ դրոշմոց՝ 2.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8411/125ա,բ
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-2-628