Դրոշմիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է դրոշմակից և դրոշմոցից: Դրոշմակը կազմված է տափակ, օվալաձև աշխատանքայի մասից և դրան եռակցված ձողից՝ կոթ-բռնակից: Աշխատանքային մակերեսին վերադիր տարբերակով ստանալիք զարդի մոդելն է՝ կենտրոնում անզարդ օվալ՝ գոտևորված բուսանախշ զարդերիզով, որի գլուխներում կա մեկական հնգաթերթ ծաղկանախշ: Աշխատանքային մասի երկայնակի կողերից եռակցված են մեկական ձողիկ-ելուստներ, որոնք դրոշմակը դրոշմոցին «հագցնելիս» մտնում են վերջինիս վրայի անցքերի մեջ և այս կերպ դրոշմակն ամուր և ճշգրիտ ֆիքսվում է դրոշմոցին: Դրոշմոցը տափակ է, շրջանաձև, աշխատանքային մակերեսին նույն զարդամոդելն է՝ խորադիր տարբերակով: Երկարություն (սմ)՝  կոթ-բռնակ՝ 9.1, դրոշմակ՝ 4.4 Տրամագիծ (սմ)՝  կոթ-բռնակ՝ 2.6, դրոշմոց՝ 4.6 Նյութը՝  պողպատ Բարձրություն (սմ)՝  դրոշմոց՝ 1.6, դրոշմակ՝ 1.5 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/123ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628