Դրոշմիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է դրոշմակից և դրոշմոցից: Դրոշմակը ութանիստ ձող է. աշխատող մակերեսի կենտրոնում վերադիր տարբերակով ստանալիք զարդի մոդելն է՝ կիսագունդ՝ ողջ մակերևույթը զարդարված մանրիկ համաչափ քառակուսիներով: Երկայնակի երկու կողերին կան մեկական ուղղանկյունաձև ելուստներ, որոնք դրոշմակը դրոշմոցին «հագցնելիս» մտնում են վերջինիս վրայի փորվածքների մեջ և այս կերպ դրոշմակն ամուր և ճշգրիտ ֆիքսվում է դրոշմոցին: Դրոշմոցն ուղղանկյուն սալիկ է. աշխատանքային մակերեսի կենտրոնում նույն զարդամոդելն է՝ խորադիր տարբերակով: Երկարություն (սմ)՝  դրոշմակ՝ 8.8, աշխատանքային մակերես՝ 2.1, դրոշմոց՝ 2.8 Նյութը՝  պողպատ Լայնություն (սմ)՝  դրոշմակի աշխատանքային մակերես՝ 1.8, դրոշմոց՝ 2.3 Բարձրություն (սմ)՝  ընդհանուր՝ 10.3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/124 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628