Դրոշմոց

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի հատած կոնի ձև. աշխատանքային մակերեսին /վերին երեսին/ խորադիր տարբերակով ստանալիք զարդի մոդելն է՝ կիսախողովակաձև խորություն /հիշեցնում է գայիսոն/, որի լայնակի մի գլուխն ունի կիսաշրջանաձև հավելված, մյուս գլուխը՝ փոքրիկ ելուստ: Մոդելի ուղղանկյունաձև հատվածի հատակին երևում է համաչափ պատկերված երկուական կաթիլանախշ՝ թվով չորս հատ: Տրամագիծ (սմ)՝  հիմք՝ 3.4, աշխատանքային մակերես՝ 2.3 Նյութը՝  մետաղ Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8394/58 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-626