Դրոշմոց

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի հատած կոնի ձև. աշխատանքային մակերեսին /վերին երեսին/ խորադիր տարբերակով պատկերված է ստանալիք զարդի խորադիր տարբերակով մոդելը՝ ուղղանկյունաձև, մի գլուխը կոր, մյուսը՝ սրածայր խորություն, որի կլոր գլուխը ողորկ է, անզարդ, իսկ ուղղանկյունաձև և սրածայր մասերի հատակը և պատերը հարդարված են ռելիեֆ բուսանախշերով՝ ծաղիկներով և պարույրներով: Տեսանելի են նաև սրածայր հատվածի պատերին և հատակին իրար մեջ պատկերված եռանկյունները: Տրամագիծ (սմ)՝  հիմք՝ 3.6, աշխատանքային մակերես՝ 2.7 Նյութը՝  պողպատ Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8394/56 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-626