Ե. Չարենցի Աննա քրոջ որդու` Տիգրան Հակոբյանի եւ Չա...
Ե. Չարենցի Աննա քրոջ որդու` Տիգրան Հակոբյանի եւ Չարենցի մանկության ընկեր Արտաշես Ալեքսանդրյանի հուշե
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ
Տեսակ/ժանր՝
Ձայներիզ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Տիգրան Հակոբյանի ձայնագրությունը Դավիթ Գասպարյանը տպագրել է «Չարենցի հետ հուշեր» գրքում, Երեւան «Նաիրի» հրատ, 1997թ, էջ`56:
1. Տիգրան Հակոբյանը հիշում է պատառիկներ անցյալից` 1917-ին մեկնել են Պոլիս, այնտեղ էլ 1924-ին` Ֆրանսիա, ուր 1925-ին
Փարիզում, Չարենցի արտասահմանյան ուղեւորության օրերին տեսնվում են նրա հետ: Չարենցը բնակվել է «Ռյու կուսաժ» հյուրանոցում: Նշում է, որ դաշնակները թշնամացել են քեռու հետ եւ նա շատ կարճ ժամանակ է մնացել Փարիզում: 1947-ի ներգաղթին ընտանքիով վերադաձել են հայրենիք, բնակվել են Կիրովական քաղաքում: 1952-ին ծնողները երկ. երեխաների հետ գնում են Ռոստով` ազգականների մոտ` արդեն ամուսնացած Տիգրանին թողնելով Կիրովականում:
2. Արտաշես Ալեքսանդրյանի`
զինվորական բժշկի ձայնագրությունը /11001.01987թ./ Դ. Գասպարյանը տպագրել է.
«Չարենցի հետ, Հուշեր»-ում, Երեւան, Նաիրի հրատ, 2008թ.
էջ`14-20: Պատառիկներ կան տպագրած Ավ. Իսահակյան ՀԵԳՄ» ժողովածուում, Եր. Սով Գրող, 1986 էջ` 34: Արտ. Ալեքսանդրյանը հիշում է Ե. Չարենցի դպրոցական տարիների չարաճճիություններից, Ե. Չարենցի հետ հանդիպումների մասին ավելի հասուն տարքում, երբ Չարենցն արդեն ճանաչված բանաստեղծ էր:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4248
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6495