Թեմա՝
Կրոնածիսական միջոցներ
Ենթաթեմա՝
Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Եկեղեցու դուռ- ուղղանկյունաձև, երկփեղկ, կենտրոնում, ներսի կողմից, ամրացված է երկաթե կողպեքը: Յուրաքանչյուր փեղկի վրա, արտաքին կողմից, կան քառակուսի փորվածքներ, որոնց վրա բեկյալաձև, ուռուցիկ ելուստներ են: Կենտրոնական մասում եղկերի եզրերին կան շրջանաձև գամերին ամրացված օղակներ, որոնցից մեկը բացակայում է: Վերնամասում երկաթե ելուստները բացակայում են: Փեղկերի ներքևից, եզրերի կողմից կան երկու ճկված ճյուղեր՝ տերևներով: Փեղկերի կենտրոնում, ուղղանկյան վրա, ձևավոր սրի նմանությամբ, վրան ուռուցիկ ելուստներով երկաթ է: Դռները վերջանում են երկու եզրերից դուրս եկող սրածայր երկաթներով: Դուռը պատկանել է Երևանի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցուն:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԲայազետՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ երկաթՉափս՝ 243,5 x 162 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 396-ա,բ