Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ըստ նվիրատուի լուսանկարում Եղիշե Չարենցը կանգնած է, ձեռքը ծնոտին հենած, արմունկով հենված /ձախ/ Լ.Մխչյանի ուսին՝ աջ: Լայնեզր գլխարկով է, վերարկուով, որի վրա նկատելի 6 մեծ կոճակներ են:
Լ.Մխչյանը նստած է, ձախ ձեռքով բռնել է ծնոտը, աջը հենել է ծալած ձախ ձեռքին: Ծառայողական գլխարկով է: Երկուսն էլ բեղեր ունեն:
Ե.Չարենցը 1928թ. գրել է «Իմ ընկեր Լիպոն»: Լիպարիտ Մխչյանը Հայաստանի հեղափոխական շարժման գործիչ էր, դաշնակցական ավանտյուրիստայի օրերին հայկական առաջին հրաձիգ բրիգադայի կոմիսար: Ե.Չարենցը, որպես զինվոր եղել է Ղամարլուի ռազմաճակատում /Արտաշատի/ 1921թ. փետրվարին՝ նահանջողների թվում:
Նյութը՝ լուսանկարչական թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
0 311
Հիմնական հաշվառանիշ՝
լ ՀՖ 6935