Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Բնօրինակի անվանում՝
Ե.Չարենցի քույրը՝ Աննան իր ընտանիքով
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Աննայի կողքին նստած է ամուսինը՝ դերձակ Աբրահամը, ոտքը ոտքին դրած: Երեխաները կանգնած են՝ Արաքսին զույգ ձեռքով հենված է սեղանիկին, Տիգրանը կանգնած է ծնողների հետեւում, իսկ Անդրանիկը ձախ ձեռքը դրել է հոր ուսին, մյուս ձեռքին ունի սպիտակ թղթապանակ, կարճ տաբատով է, շեկ, կողք սանրած ուղիղ, կարճ մազեր ունի: Աննան մուգ հագուստ է կրում՝ սպիտակ օձիքով, մազերը՝ ուղիղ, հետ սանրած, հաճելի դիմագծերով, աջ ձեռքով բռնել է սեղանիկին հենած ձեռքը: Աղջիկը՝ Արաքսին կարճ, մինչեւ ականջները հասնող մազերով է, կարճթեւ /ցանցավոր/ թեւուվ, մուգ հագուստով է, կրում է շղթա՝ խաչով: Տիգրանը կոստյումով է սպիտակ վերնաշապիկով, մուգ փողկապով, մազերը մուգ առատ, հետեւ սանրած: Պինջակի գրպանից մինչ օձիք նկատելի է շղթա եւ փոքր թաշկինակ: Ստվարաթղթին ներքեւում լուսանկարչատան անվանումն է. «Studio Thibus»:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
0 299
Հիմնական հաշվառանիշ՝
լ ՀՖ 6923