Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են խույր, օձիք և ժապավեններ: Թագը եզրազարդված է ծաղկեշղթայով, կենտրոնում ճառագայթավոր շրջանակում Քրիստոսն է: Շրջանի շուրջ հրեշտակների գլուխներ են: Ներքևում կա արձանագրություն. ‹‹Հիշատակ է Թադեոսի ..... Կտուցի սուրբ անապատին››:
Օձիքը ուղղանկյուն է, բաժանված 9 խորանի: Կենտրոնում պատկերված է Քրիստոսը, իսկ մնացած խորաններում սրբերի պատկերներ են: Օձիքի չորս կողմերում արձանագրություն կա. ‹‹Հիշատակ է վակաս, Պողոս, Պետրոս, Հովհաննես .....››:
Ժապավենների ներքևի մասում ձվաձև շրջանակում պատկերված են հրեշտակ, մյուսում՝ կին, ըստ երևույթին Մարիամ Աստվածածինը: Ժապավենների ներքևի եզրերին ծոպեր են:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 11.5Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎասպուրականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ. վերջԲարձրություն (սմ)՝ 17.5Նվիրատու՝ Գրիգոր Առաքելի ԲաբախանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5595/45
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-274