Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ելույթի այս պահը լուսանկարվել է 1936թ․ մայիսի 16-30-ը Մոսկվայում կայացած «ժողովրդական ստեղծագործողների օրերը» փառատոնից։ Առաջին պլանի վրա բեմն է, որտեղ սազի նմանվող գործիքի վրա նվագում է տարեց, սպիտակ մազերով ու բեղերով մի տղամարդ։ Նրա հագին երկարաճիթ կոշիկներ են, որոնց մեջ դրված են անդրավարտիքի փողքերը։ Նվագողը հագել է զինվորական վերնաշապիկի նմանվող վերնազգեստ, որը թողել է անդրավարտիքի վրա, իսկ մեջքին կաշվե գոտի է կապել, բեմը շրջապատել են տարբեր տարիքի ու սեռի հանդիսատեսները։ Երկրորդ պլանի վրա երևում է բարձրաբերձ ծառերի անտառը։
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 17Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1936թ․Բարձրություն (սմ)՝ 25Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6692/169
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-457/87