«Երգ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փայտյա ուղղանկյունաձև հաստ սալիկի վրա հագցված է նույնաձև պղնձյա սալիկ, որի վրա նստած վիճակով կին է պատկերված։ Նա ձեռքերով գլխից վերև բռնել է մրգերով լի զամբյուղը, կնոջ ձախ կողմում ՝ ներքևում պատկերված է գինու սափոր, որից դուրս է գալիս խաղողի ողկույզը իր տերևով։ Կնոջ աջ կողմում կենաց ծառի ոճավորված պատկեր է։ Հեղինակ՝  Նորայր Աղաջանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. Նյութը՝  պղինձ, փայտ Լայնություն (սմ)՝  54 Երկարություն (սմ)՝  71 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  254/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-92/2