Երգարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը շուրջգործվածքյա, կոշտ, եզրով, բաց մոխրագույն: Գրքի կազմը և կողը ձևավորված է կապույտ, դեկորատիվ նախշազարդով: Նույն գույնի գեղագիր գլխատառերով տպված է գրքի վերնագիրը: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները, շրջերեսին՝ ռուսերեն: Անվանաթերթը սև, դեկորատիվ գլխազարդով, գրքի վերնագիրը տպված է կարմիր մեծ գլխատառերով: Գրքի բաժինները ևս թեմատիկ և դեկորատիվ գլխազարդերով և վերջնազարդերով /կարմիր/: Ֆորզացը գունավոր՝ կանաչ, դեկորատիվ նախշերով: Կազմող՝  Վ.Սամվելյան, Լ.Նալբանդյան Էջ՝  588 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1951թ. Լայնություն (սմ)՝  13,1 Երկարություն (սմ)՝  19,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3251